ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փարիզը մտադիր է «Մոնա Լիզան» ցուցադրել տարբեր թանգարաններում

Փարիզը մտադիր է «Մոնա Լիզան» ցուցադրել տարբեր թանգարաններում
02.03.2018 | 01:22

Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավը՝ «Մոնա Լիզան», կարող է հեռանալ Լուվրից՝ այլ թանգարաններում ցուցադրվելու համար: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը հանդիպելու է Լուվրի տնօրենի հետ և քննարկելու է այդ հարցը:

«Ինչու՞ կտավը պետք է միևնույն վայրում գտնվի և հասանելի չլինի տարբեր վայրերում»,- շեշտել է նախարարը: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են որոշ ժամանակով Մեծ Բրիտանիային փոխանցել միջնադարյան արվեստի հուշարձան Բայեի գոբելենը, որը Ֆրանսիայից դուրս չի բերվել 950 տարի: «Մոնա Լիզայի» ցուցադրության համար վերջին 12 տարում Լուվրում առանձին սրահ է հատկացվել: Կտավը թանգարանից դուրս է բերվել 3 անգամ: 1963-ին «Ջոկոնդան» եղել է ԱՄՆ-ում, 1974-ին՝ Ճապոնիայում և ԽՍՀՄ-ում:

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ